Էներգախնայողություն

Էներգախնայողությունը և վերականգնվող էներգիայի զարգացումը հանդիսանում է բազմաթիվ էկոլոգիական խնդիրների լուծման կարևոր գրավականը՝ կլիմայի փոփոխություն, մթնոլորտի կեղտոտում, չվերականգնվող ռեսուրսների սպառում և այլն: Թերևս այս պատճառով էլ տասնամյակներ շարունակ գիտնականները, հասարակական կազմակերպությունները, կառավարություններն ու միջազգային հանրությունը միջոցներ ու եղանակներ են փնտրում էներգիայի օգտագործումը ավելի իմաստալից և հիմնավորված դարձնելու համար:
Էներգիայի արտադրության, բաշխման և օգտագործման  գործընթացների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորուստը մեծ մասամբ  մինչև  տեղի է ունենում էներգիայի օգտագործման ժամանակ (90%), մինչդեռ էներգիայի փոխանցման ժամանակ կորուստը սովորաբար կազմում է  9-10%: Այդ պատճառով էլ էներգախնայողությանն ուղղված հիմնական ջանքերը ուղղված են հենց օգտագործման ընթացքում կորուստների չափը նվազեցնելուն:  Այս ոլորտում նշանակալի հաջողություններ են գրանցվում  շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիական նվաճումների, և ներկայումս բազմաթիվ ձեռնարկություններ իրենց արտադրության գործընթացում օգտագործում են էներգիան արդյունավետորեն տնտեսող սարքավորումներ:  Ինչևէ, խնդիրը շարունակում է մնալ հրատապ և չլուծված, հատկապես երբ խոսքը վերաբերում է մասնավոր սպառողներին: Մեզնից շատերը պարզապես չեն գիտակցում էներգիան խնամքով օգտագործելու անհրաժեշտությունը և այն, թե որքան կարևոր է յուրաքանչյուրիս դերը մարդկության առջև կանգնած այս ահռելի խնդրի լուծման գործում:
Էներգախնայողությունը հնարավորություն կտա գյուղերում նվազեցնել բնակիչների ծախսերը և նպաստել բնության պահպանությանը: Նախաձեռնությունը նախատեսում է կրթական սեմինարների շարքի կազմակերպում, ջերմամեկուսացմանը ուղղված միջոցառումների կազմակերպում, գյուղի բնակիչներին էներգախնայող լամպերի մասին տեղեկատվության մատուցում և էներգախնայողությանը նպաստող այլ միջոցառումների իրականացում: Հնարավորության դեպքում պատրաստվում ենք տեղադրել արևային էներգիայի մարտկոցներ` համայնքների փողոցային լուսավորությունը ապահովելու համար:

Իրականում էներգախնայողությունը մեզնից անիրագործելի ջանքեր չի պահանջում: Ներկայացնում ենք մի քանի պարզ կանոններ կարող են նշանակալի արդյունք ապահովել.

  • Տանը տեղադրել ժամանակակից էներգախնայող և ԼԵԴ լամպեր:
  • Անջատել չօգտագործվող սարքերը  (օրինակ, հեռուստացույցը, համակարգիչը, երաժշտական կենտրոնը):
  • Լվացքի մեքնենան օգտագործել ամբողջական բեռնվածությամբ և ճիշտ ընտրել լվացքի ռեժիմը:
  • Ժամանակին անջատել էլեկտրական թեյնիկը:
  • Հաճախ փոխել փոշեկուլի տոպրակները:
  • Սառնարանը դնել խոհանոցի ամենասառը հատվածում:
  • Օգտագործել բաց գույնի վարագույրներ և սենյակի պատերը նույնպես նախընտրելի է ներկել բաց գույներով:
  • Ամբողջովին չծածկել ջեռուցման մարտկոցները:

Հնարավորության դեպքում գտագործել լուսավորման «խելացի» համակարգեր (էլէկտրական լույսը վառվում է միայն համապատասխան ցերեկային լույսի բացակայության ժամանակ և միայն այն ժամանակ, երբ մարդը գտնվում է հաստատությունում)