Էկոսնունդ

Տեղական սննդի բրենդավորման և զբոսաշրջիկների շրջանում առաջխաղացման նպատակով Ստեփանակերտ-Վանք ճանապարհին կից տարածքում (Աստղաշեն-Պատարա տանող ճանապարհի մոտ) մեր կողմից ստեղծվել է «Արցախի համը» սեզոնային էկո-շուկա՝ Էկոգյուղերի արտադրության վաճառքի կետ: Կրպակը իր տաղավարներով կապահովի տեղում գյուղական ապրանքների՝ մուրաբաների, հյութերի, թեյերի, մածունի, հացի և այլնի համտես և վաճառք: Էկոտուրիզմի և տեղական ապրանքի վաճառքը կստեղծի նոր աշխատատեղեր տեղի բնակչության՝ հատկապես երիտասարդության, կխթանի գյուղատնտեսության զարգացմանը:

«Արցախի համը» սեզոնային էկո-շուկան ստեղծվել է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութին «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ կողմից ներկայացված «ԼՂՀ Պատարա և Աստղաշեն համայնքներում գյուղական արտադրանքի բրենդավորում, առաջխաղացում և իրացման կազմակերպում» ծրագրի շրջանակներում: