Էկոերթուղիներ

«ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցը առաջարկում է այցելուներին իրենց ակտիվ հանգիստը և քայլարշավները կազմակերպել օգտվելով էկոգյուղերի գեղատեսիլ բնության և պատմամշակութային վայրերով հարուստ էկոերթուղիներից: Մեր կողմից նախագծվել և ցուցանակներով կահավորվել է երկու էկոերթուղիներ՝ Աստղաշեն-Պատարա (կազմված է երեք տեղամասից՝ Աստղաշեն, Բերդ և Ամենափրկիչ)  և Խնձրիստան-Կաչաղակաբերդ:

  Էկոերթուղի №1 Աստղաշեն-Պատարա
Տեղամաս «Աստղաշեն»
Տևողությունը՝ 40-60 րոպե
Երկարությունը՝ 1.2 կմ
Բարդությունը՝ հեշտ
Պատմամշակութային վայրեր՝ «Սբ. Գևորգ» եկեղեցի (1898թ.)
Բնություն՝ Բրածո ծովաշուշաններ (165-170 միլիոն տարի)
Խմելու ջրի աղբյուր՝ Այո

Տեղամաս «Բերդ»
Տևողությունը՝ 8 ժամ
Երկարությունը՝ 11 կմ
Բարդությունը՝ բարդ
Պատմամշակութային վայրեր՝ Ամրոց «Բադարայի բերդ» (12-13-րդ դդ.), Մատուռ-եկեղեցի, (12-13-րդ դդ.) Խաչքարեր, «Ուզուն Տեղեր» հին գյուղատեղի
Բնության հուշարձաններ՝ «Կապեն ծով», «Սալին ծով»
Խմելու ջրի աղբյուր՝ Այո

Տեղամաս «Ամենափրկիչ»
Տևողությունը՝ 8 ժամ
Երկարությունը՝ 10 կմ
Բարդությունը՝ բարդ
Պատմամշակութային վայրեր՝ «Ամենափրկիչ» եկեղեցի (13-րդ դար), «Ծերա նահատակ» եկեղեցի (9-րդ դար), «Ծերա նահատակ» հին գյուղատեղի (9-13-րդ դդ.), Խաչքարեր:
Բնություն՝ ջրվեժ «Շրշռան», «Թթու ջուր» հանքային ջրի աղբյուր
Խմելու ջրի աղբյուր՝ Այո

   Էկոերթուղի №2 Խնձրիստան-Կաչաղակաբերդ
Տևողությունը՝ 9 ժամ
Երկարությունը՝ 13 կմ
Բարդությունը՝ բարդ
Պատմամշակութային վայրեր՝ Կաչաղակաբերդ (8-րդ դար)
Բնություն՝ անտառներ, գեղեցիկ տեսարաններ
Խմելու ջրի աղբյուր՝ Այո

Զբոսաշրջային ծառայություններ
Մենք առաջարկում ենք ուղեկցորդի և ձիերի վարձակալության ծառայություն:Հավելյալ տեղեկությունների և պատվերների համար գրեք մեզ info@ecovillage.am էլ. փոստի հասցեին: