Բնություն

Արցախում տարածված է 2027 տեսակի անոթավոր բույս, որոնք պատկանում են 653 ցեղերի և 127 ընտանիքների (Կ. Բալայան, 2014): Ասկերանի շրջանում հանդիպում է 1323 բուսատեսակ, որոնք պատկանում են 449 ցեղերի և 113 ընտանիքների, այդ թվում` ծառեր-57, թփեր-68, կիսաթփեր-19: Այդ բազմազանությունը պայմանավորված է Ասկերանի աշխարհագրական դիրքով` գտնվելով Շուրջբորեալ և Իրանա-թուրանական ֆլորիստիկ շրջանների շփման սահմանագծում:

Արցախի բույսերից 549-ը դեղատու են (Ասկերանի շրջանում` 422), 454` գեղազարդային,  182` սննդային և համեմունքային, 28` ներկատու, 129` կերային, 95` մեղրատու, 18` բնափայտային:

Էկոգյուղերի հարակից տարածքները հիմնականում անտառածածկ են: Անտառները կազմում են ԼՂՀ տարածքի շուրջ 40%-ը: Անտառածածկ են Մարտակերտի (54%), Ասկերանի (24%) և Հադրութի (16%) շրջանները: Ջրաճահճային բուսականությունը մեր էկոգյուղերում շանդշաֆտային բնույթ չի կրում, այլ փոքրիկ զանգվածներով հանդիպում է բոլոր գոտիներում, հատկապես գետերի ու լճերի մերձափնյա հատվածներում, խոր ձորերում և կիրճերում, գրունտային ջրերով հարուստ լեռնային և ցածրադիր հարթություններում, աղբյուրների շուրջը:

Մեր էկոգյուղերում հանդիպող որոշ դեղատու բույսեր

Հազարատերևուկ Բիբերշտեյնի (Achillea biebersteinii Afan.)

Եղերդակ, ճարճատուկ գեղձավոր (Cichorium glandulosum Boiss. et Huet)

Առյուծագի սովորական (Leonurus cardiaca L.)

Իշառվույտ դեղատու (Melilotus officinalis (L.) Desr.)

Ծնեբեկ դեղատու (Asparagus officinalis L.)

Շրեշ ուշագրավ (Eremurus spectabillis M.Bieb.)

Օշինդր սովորական (Artemisia vulgaris L.)

Տատասկ, Գեղավեր դաշտային (Cirsium  arvense (L.) Scop.)

Սզնի հինգսռնականի (Crataegus pentagyna Waldst. et Kit.)

Ձիաձետ դաշտային (Equisetum arvense L.)

Ճուլ դաշտային (Filago arvensis L.)

Դաղձ, անանուխ դաշտային (Mentha arvensis L.)

Փրփրուկ տափաստանային (Filipendula vulgaris M.)

Մեր էկոգյուղերում  հանդիպող որոշ սննդային և համեմունքային բուսատեսակներ

Հոնի սովորական, արական (Cornus mas L.)

Սրոհունդ խոցված (Hypericum perforatum L.)

Պատրինջ դեղատու (Melissa officinalis L.)

Ջրկոտեմ դեղատու (Nasturtium officinale (L.) R. Br.)

Խնկածաղիկ սովորական (Origanum vulgare L.)

Եզան լեզու նշտարատերև (Plantago lanceolata L.)

Սալորենի չռված, շլորենի (Prunus divaricata Led.)

Տանձենի կովկասյան (Pyrus caucasica Fed.)

Մասրենի սովորական (Rosa canina L. – R. didoensis Boiss.)

Մոշենի գորշ կապտավուն կամ Մռամոշ (Rubus caesius L.)

Կորթին պարտեզային, ծիթրոն (Saturea hortensis L.)

Եղինջ այրող (Urtica urens L.)

Հապալասենի մրտենական (Vaccinium myrtillus L.)

Ուրցադաղձ ուրցանման (Ziziphora serpyllacea Bieb.)

Մեր էկոգյուղերում հանդիպող որոշ ծառատեսակներ

Թխկի բարձրլեռնային (Acer  trautvetteri Medw.)

Բոխի արևելյան կամ ղաժի, ջղանե (Carpinus orientalis Mill. – C. duinensis Scop.)

Շագանակենի սովորական (Castanea sativa Mill.)

Willd. Փռշնի կովկասյան (Celtis caucasica)

Տխլենի  սովորական (Corylus avellana  L.)

Հաճարենի արևելյան (Fagus orientalis Lipsky)

Թզենի սովորական (Ficus carica L.)

Հացենի սովորական (Fraxinus excelsior L.)

Ընկուզենի սովորական կամ հունական (Juglans regia L.)

Սոսի արևելյան (Platanus orientalis L.)

Կաղնի խոշորառէջ (Quercus macranthera Fisch. et C. A. Mey.)

Լորենի սրտաձև (Tilia cordata Mill. – T. microphylla Vent.)

Թեղի խորդուբորդ (Ulmus glabra Huds)

Ձելկվա բոխատերև կամ թքեռնե (Zelkowa carpinifolia (Pall.) C. Koch)

Լեռնային Ղարաբաղի կենդանական աշխարհը հարուստ է: Մեր էկոգյուղերի հարակից անտառային գոտիներում ու տարածքներում հանդիպում են հետևյալ կենդանատեսակները.

Գորշ արջ (Ursus arctos)

Գորշ գայլ (Canis lupus)

Բեզոարյան այծ (Capra aegagrus)

Սովորական լուսան  (Lynx lynx)

Քարակզաքիսը (Martes foina)

Աքիս (Mustela nivali)

Կովկասյան խլուրդ (Talpa caucasica)

Սովորական աղվես (Vulpes vulpes)

Եվրոպական այծյամ (Capreolus capreolus)

Վարազ (Sus scrofa)

Սովորական ոզնի (Erinaceus europaeus)

Սովորական սկյուռ (Sciurus vulgaris)

Լճագորտ (Rana ridibunda)

Սիրիական սխտորագորտ (Pelobates syriacus Bottger)

Կանաչ դոդոշ (Bufo viridis)

Սովորական տրիտոն Triturus vulgaris)

Կովկասյան ագամա (Laudakia caucasia)

Սովորական պղնձօձ (Coronella austriaca)

Միջերկրածովյան կրիա (Testudo graeca)

Անտառային աղավնի (Columba palumbus)

Մոխրագույն սագ (Anser anser)

Կռնչան բադ (Anas platyrhynchos)

Uև ագռավ (Corvus corax)

Տնային ճնճղուկ (Passer domesticus)

Սովորական կկու (Cuculus canorus)

Միջին փայտփոր (Dendrocopos medius)

Մոխրագույն կաքավ (Perdix perdix)

Հարավային սոխակ (Luscinia megarhynchos)

Ականջավոր բու (Asio otus)

Անտառային կաչաղակ (Garrulus glandarius)

Սովորականհողմավարբազե (Falco tinnunculus)

Անողնաշարավորներից տարածված են բզեզներ (Coleoptera), թիթեռներ (Lepidoptera), մարոկկոյան մորեխ (Dociostaurus maroccanus), կովկասյան գնայուկ (Carabus caucasicus) և այլն: