Դասընթացներ Արցախի առաջին էկոգյուղերում

IMG_5621

‹‹ԷկոԽնձրիստան›› էկոգուղերի ցանցի ստեղծման նախաձեռնության աշխատանքային թիմի կողմից նոյեմբերի 24-27-ը կազմակերպվեցին դասընթացներ Արցախի Պատարա, Աստղաշեն և Խնձրիստան գյուղերում: Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ նախագահի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհային ‹‹Պատարա և Աստղաշեն համայնքներում գյուղական արտադրանքի բրենդավորում, առաջխաղացում և իրացման կազմակերպում›› և ‹‹ԷկոԽնձրիստան էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացում›› ծրագրերի շրջանակներում:

Դասընթացների թեմաները չորսն էին` էկոտուրիզմ, տարածքի կենսաբազմազանության առանձնահատկություններ, վայրի հավաք և օրգանիկ սնունդ, արտադրանքի փաթեթավորում, բրենդավորում և իրացման կազմակերպում: Յուրաքանչյուր գյուղում անցկացվեցին նշված դասընթացերը, ինչպես նաև կազմվեցին խմբեր, որոնք այս կամ այն թեմայով ավելի հետաքրքրված են և շարունակական աշխատանք կունենան համապատասխան մասնագտների հետ:

Պետք է նշենք, որ բնակիչները մեծ ոգևորություն և ակտիվություն էին ցուցաբերում, ինչի արդյունքում ծնվեցին նորանոր գաղափարներ, ոնոնք կներկայացնենք շուտով: