Էկոտուրիզմի ենթակառուցվածքների զարգացում էկոգյուղերում

8

ԷկոԽնձրիստան էկոգյուղերի ստեղծման նախաձեռնության շրջանակներում իրականացվող էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացման ծրագրով էկոերթուղիները կահավորվում են ցուցանակներով, ինչպես նաև իրականացվում է երթուղիների գծանշում:

Ծրագրի շրջանակներում պատրաստվել և տեղադրվել են 61 տարաբնույթ ցուցանակներ: Հյուսիս-հարավ մայրուղու և գյուղերի մոտ տեղադրվել են դեպի էկոգյուղեր ուղղորդող ցուցանակներ: Առաջին էկոերթուղին սկսվում է Աստղաշեն գյուղի մոտից և շարունակվում մինչև Պատարա: Այն կազմված է երեք տեղամասերից՝ «Աստղաշեն», «Բերդ» և «Ամենափրկիչ»: Երկրորդ էկոերթուղին մեկնարկում է Խնձրիստան գյուղից մինչև Կաչաղակաբերդ ամրոց: Բոլոր երթուղիներում տեղադրված են երթուղու սկզբի և վերջի մասին տեղեկացնող ցուցանակներ, էկոգյուղերի կենսաբազմազանության և պատմամշակութային վայրերի մասին պատմող տեղեկատվական և ուղորդող ցուցանակներ: Երթուղու վրա առկա բոլոր պատմամշակութային և բնության հուշարձանների մոտ նույնպես տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ: Բոլոր երթուղիները գծանշվել են ներկի միջոցով:

Ծրագիրը իրականացնում է Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում ՀԿ-ն` ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: