Դասընթացներ Արցախի առաջին էկոգյուղերում

IMG_5621

‹‹ԷկոԽնձրիստան›› էկոգուղերի ցանցի ստեղծման նախաձեռնության աշխատանքային թիմի կողմից նոյեմբերի 24-27-ը կազմակերպվեցին դասընթացներ Արցախի Պատարա, Աստղաշեն և Խնձրիստան գյուղերում: Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ նախագահի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհային ‹‹Պատարա և Աստղաշեն համայնքներում գյուղական արտադրանքի բրենդավորում, առաջխաղացում և իրացման կազմակերպում›› և ‹‹ԷկոԽնձրիստան էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացում›› ծրագրերի շրջանակներում:

Կարդալ ամբողջը »

«Կանաչ» նվերներ «ԷկոԽնձրիստանցիներին»

«ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին, որը նշվում է, որպես վերամշակման օր որոշ երկրներում, Green Bean սրճարանում կազմակերպել էր «Կանաչ» նվերներ «ԷկոԽնձրիստանցիներին» խորագրով միջոցառում: Ներկաները նախ ծանոթացան նախաձեռնության աշխատանքային թիմին, նպատակներին, Արցախի Աստղաշեն, Պատարա և Խնձրիստան  գյուղերում իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին, որոնց արդյունքում դրանք կդառնան էկոգյուղեր: Ապա ցանկացողները հնարավորություն ստացան իրենց մասնակցությունն ունենալու «ԷկոԽնձրիստանի» ծրագրերի աջակցության հարցում` գնումներ կատարելով: Ստացված հասույթը կներդրվի ծրագրին մասնակցող երեք գյուղերի բնակիչներին կտորե տոպրակներ նվիրելու համար, որը կլինի առաջին քայլերից մեկը տեղի բնակիչների շրջանում բնապահպանական մտածելակերպի առաջխաղացման համար:

Կարդալ ամբողջը »

ԼՂՀ կառավարությունը պաշտոնապես աջակցում է «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ստեղծման նախաձեռնությանը

ԼՂՀ կառավարությունը պաշտոնապես ողջունում է Արցախում էկոգյուղի մոդելի ներդրման մեր գաղափարը և իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ստեղծման նախաձեռնությանը:

Կարդալ ամբողջը »