Տրանսպորտ

Փոխադրման ծառայություններ

Մենք առաջարկում ենք տրանսպորտային ծառայություններ դեպի էկոգյուղեր՝ մարդատար ավտոմեքենաների և հեծանիվների վարձակալություն, տեղափոխում ավտոբուսներով և միկրոավտոբուսներով: Հավելյալ տեղեկությունների և պատվերների համար գրեք մեզ info@ecovillage.am էլ. փոստի հասցեին:

Ինչպես հասնել էկոգյուղեր

Ավտոմեքենա

Աստղաշեն էկոգյուղը գտնվում է Ստեփանակերտից՝ 18.7կմ, Պատարան՝ 24.3կմ, իսկ Խնձրիստանը՝ 24 կմ հեռավորություն վրա: Ավտոմեքենայով էկոգյուղեր հասնելու համար Ստեփանակերտից շարժվում եք Ստեփանակերտ-Ասկերան-Մարտակերտ մայրուղով, ապա շարունակում Հյուսիս-հարավ մայրուղով մինչև Աստղաշեն և Պատարա տանող խաչմերուկ, որտեղից թեքվում դեպի ձախ տանող ճանապարհով դեպի էկոգյուղեր: Խնձրիստան էկոգյուղ գնալու համար շարունակում եք Հյուսիս-հարավ մայրուղով և թեքվում ձախ Խնձրիստան խաչմերուկից: Ճանապարհը կահավորված է ցուցանակներով:

Հանրային տրանսպորտ

Երևանից Ստեփանակերտ գնալու համար կարող եք «Կիլիկիա» ավտոկայանից նստել միկրոավտոբուս (տոմսի արժեքը՝ 5000 ՀՀ դրամ; շարժվում է՝ 8:00, 9:00, 10:00, 11:00; տևողությունը՝ 6 ժամ): Ստեփանակերտից Խնձրիստան ավտոբուսները  ճանապարհվում են քաղաքային ավտոկայանից ամեն օր, բացի կիրակի օրերից, ժամը 16:00-ին, տոմսի արժեքն է 400 ՀՀ դրամ, իսկ գյուղից Ստեփանակերտ են գալիս ժամը 7:30–ին: Ստեփանակերտից Պատարա ավտոբուսները ճանապարհվում են յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ՝ ժամը 15:45–ին, իսկ Պատարաից Ստեփանակերտ ավտոբուսները  ճանապարհվում են  ժամը 8:00-ին:  Տոմսի  արժեքն է 400 ՀՀ դրամ:

Տաքսի

Երևանից Ստեփանակերտ գնալու համար կարող եք «Կիլիկիա» ավտոկայանից նստել տաքսի (արժեքը՝ 8000-10000 ՀՀ դրամ/անձ): Այնուհետև տաքսի վերցնել Խնձրիստան, Պատարա կամ Աստղաշեն գնալ գալու համար (արժեքը՝ 4000-5000 ՀՀ դրամ):