Աղբի տեսակավորում և վերամշակում

Կենցաղային աղբով գյուղական համայնքների, գետերի, անտառների և այլ կենսամիջավայրերի աղտոտվածության խնդիրը ներկայիս կարևորագույն բնապահպանական խնդիրներից մեկն է: Գյուղական համայնքներում աղբահանության բացակայությունը, բնակչության բնապահպանական տեղեկացվածության ցածր մակարդակը բերում է շրջակա միջավայրի կենցաղային աղբով աղտոտմանը և բազմաթիվ աղբակույտերի առաջացմանը: Համաշխարհային պրակտիկայում կիրառում են կենցաղային աղբի խնդրի լուծմանը ուղղված տարաբնույթ միջոցներ, սակայն հիմնական մոտեցումը հիմնված է աղբի քանակի կրճատման, տեսակավորման և վերամշակման, ինչպես նաև երկրորդային օգտագործման խրախուսման մոտեցումների վրա: Առաջին փուլում նախատեսում ենք կրթական արշավի իրականացում, որի միջոցով համայնքը կտեղեկացվի աղբի տեսակավորման, վերամշակման և երկրորդային օգտագործման հնարավորությունների մասին: Երկրորդ փուլում կիրականացվի համայնքային տարածքների մաքրման և աղբի տեսակավորման աշխատանքներ, աղբարկղերի տեղադրում (պլատիկի, ապակու, թղթի և խառը) էկոգյուղերում և բոլոր հարակից գյուղական համայնքներում: Երրորդ փուլում նախատեսում ենք ստեղծել թղթի, պլաստիկ շշերի և պոլիէթիլենային տոպրակների երկրորդային օգտագործման խմբակներ, որտեղ դրանցից կպատրաստվեն տարբեր իրեր և կհանվեն վաճառքի: Ստացված եկամուտով հնարավոր կլինի հոգալ խմբակի կարիքները: Նախատեսում ենք ներդնել նաև կտորից և վերամշակված թղթից տոպրակների օգտագործման մշակույթը: