«Ժենգյալով հաց» էկոփառատոն

Էկոգյուղերում Էկո և ագրիտուրիզմի, ինչպես նաև Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ երիտասարդության տեղեկացվածության մակարդակի զարգացման նպատակով նախատեսվում է 2015 թվականի մայիսին կազմակերպել առաջինը իր ֆորմատում «Ժենգյալով հաց» էկո-փառատոն, որի շրջանակներում ներկայացվելու են ոչ միայն Արցախի 8 շրջաններից բերված և պատրաստված ժենգյալով հացեր, այլ նաև զանազան ձեռային աշխատանքներ, գյուղական այլ ուտեստների, գինիների, կոմպոտների և թանի մեծ տեսականի: Կլինեն նաև ժենգյաով հացի պատրաստման հատուկ դասընթացներ, որոնց ժամանակ կկազմակերպվի նաև ֆոտոսեսիա ժենգյալով հացի պատրաստման ընթացքում մասնակիցների համար: Փառատոնի ընթացքում նախատեսվում է ներկայացնել Արցախի շրջանները առանձին տաղավարներով, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ իրենց պատմամշակութային հուշարձաններին, կենսաբազմազանությանը: Ծրագրվում է ներառել նաև թե տեղի, թե Հայաստանի պարային համույթները, տիկնիկային թատերախմբերը, կազմակերպել նաև հետաքրքիր ժամանց երեխաների համար: Ելույթ կունենան երիտասարդական ֆոլկ-ռոք խմբերը: Փառատոնը ամբողջությամբ ուղեկցվելու է Արցախյան բարբառների դարձվածքների և ճանաչողական ցուցանակներով: Մասնակիցների համարկազմակերպվելու է նաև ինտելեկտուալ խաղ-մրցաշար, որի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն են ունենալու լրացնել Արցախի մասին բազմաբնույթ հարցերով հարցաշարը, որն էլ արկղի մեջնետելուց և բոլոր հարցերին ճիշտպատասխանելուց հետո, կարժանան մրցանակներին: Բոլոր հարցերի պատասխանները հնարավոր է լինելու գտնել փառատոնի տաղավարներում: Փառատոնը եզակի հնարավորություն է զբոսաշրջիկներին ներկայացնելու և բացահայտելու Արցախի մշակույթը և բնությունը, ծանոթանալու գյուղացիների և նրանց առօրյայի հետ: Մասնակիցների համար հնարավոր կլինի նաև կազմակերպել քայլարշավ դեպի Պատարայի պատմամշակութային վայրեր և բնության հուշարձաններ: